Ծաղիկներս շատ էին փարթամացել, ու ծաղկամաններն արդեն փոքր էին նրանց համար: Իրիկունը մտա ծաղկի խանութ, որ նոր ծաղկաման ու հող գնեմ: Դեռ դռների մեջ էի, երբ ներսից ծանոթ աղմուկ լսվեց: Առաջացա ու ինչ տեսնեմ... Հողի պարկերի մոտ կանգնած Վաղոն շան լափ էր թափում վաճառողի գլխին.
- Էս հող ես ծախու՞մ, արա՛:
- Այո:
- Տո ա՛յ հողատու, բա որ հիմա ծաղիկներդ մտցնեմ... ու դառնաս սիրամարգ, դուրդ կգա՞:
- Հանգստացեք, սա Ռուսաստանից բերված սևահող է՝ հարստացված տարբեր պարարտանյութերով:
- ՈՒրեմն ռուսների հողերն ես ծախու՞մ:
- Հա:
- Բա էդպես ասա: Դրանք մեր հողերը շատ են ծախել: Բայց լավ իմացի, եթե մեր հողերին էլ ձեռ տաս՝ միանգամից կդարձնեմ սիրամարգ:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ